Ի՞նչ է մեզ ասում որևէ ընկերության կայքում, որպես հիմնական գույն, օգտագործված կարմիր գույնը․ «Մենք ուժեղ ենք, համարձակ, վստահ՝ մեր գործում»։ «Սիրում ենք ռիսկը, փնտրում ենք արկածներ»։ «Ձեզ համար ունենք թեժ առաջարկներ, որոնցից չեք կարող հրաժարվել»: «Շտապեք գնել մեր ապրանքը, այն շուտով կվերջանա»։

Facebook, PayPal, Twitter, LinkedIn, WallMart, Intel, Samsung, WordPress` սրանք այն հսկա ընկերություններն են, որոնք լավ գիտեն ԿԱՊՈՒՅՏԻ ենթագիտակցական ազդեցության ուժը։ Որպես կորպորատիվ գույն՝ կապույտը ներշնչում է հետևյալ միտքը՝ «Մեզ կարելի է վստահել։ Մենք հուսալի ենք, պատասխանատու, պրոֆեսիոնալ մեր գործի մեջ»։

Կայքի պատրաստման փնտրտուքների մեջ շատերն են կանգնում մի հարցի առաջ՝ օգտվել պատրաստի CMS-ներից (բովանդակության կառավարման համակարգ), թե՞ պատվիրել զրոյական կոդով կայք։ Ամենատարածված CMS-ներից Wordpress-ն է, որն ի սկզբանե նախագծվել է որպես բլոգային համակարգ։