Մեր մասին

IT Media-ն վեբ տիրույթում ինովացիոն նախագծեր իրականացնող ընկերություն է, որի ուղղություններից մեկն էլ կայքերի պատրաստման, սպասարկման, առաջխաղացման, ինտերնետ մարքեթինգի համալիր ծառայություններն են։

Ցանկացած վեբ նախագծի գաղափարի մշակումից մինչև դրա լիարժեք իրականացում և կատարելագործում՝ բոլոր փուլերի համար տրամադրում ենք խորհրդատվություն և ծրագրային արդյունավետ լուծումներ։

Մեր թիմը մինչ այսօր նախաձեռնել և իրականացրել է 70-ից ավելի համարձակ և ունիկալ նախագծեր, այդ թվում՝ համահայկական ուղղվածությամբ ծրագրեր․

հայկական որոնման համակարգ, համահայկական սոցիալական եվ մասնագիտական ցանց, բաներային եվ կոնտեքստային գովազդի հարթակ եվ այլն։

2020 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բացվեց մեր ընկերության ամերիկյան մասնաճյուղը՝ նպատակ ունենալով ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը և վեբ ռեսուրսներ ստեղծել նաև ամերիկյան շուկայի համար։

Մեր աշխատելաոճում և աշխատանքային փոխհարաբերություններում մեզ առաջնորդողը հետևյալ մոտեցումն է՝

ՄԱՐԴԿԱՅԻՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ․․․

իսկ սա, նախ և առաջ, նշանակում է․
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ – հաճախորդի հետ ծանոթության բարևից մինչև նախագծի ավարտը լինել անկեղծ, առանց չափազանցնելու և գունավորելու, ճիշտ ներկայացնել մեր կարողությունները, խոստանալ միայն այն, ինչը հաստատ անելու ենք, հաճախորդին զերծ պահել ավելորդ ծախսերից, ունենալ ֆիքսված և նույնական գներ բոլորի համար։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ – սա նշանակում է՝ լուրջ և պատասխանատու մոտեցում հաճախորդի պրոեկտին, աշխատանքում փորձի և գիտելիքի առավելագույն ներդնում, և ամենակարևորը, «տեր» լինել կատարված աշխատանքներին՝ ապահովելով մշտական հասանելիություն, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հուսալիություն։
ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ – սա նշանակում է՝ ուրախանալ հաճախորդի հաջողություններով, սրտացավորեն լուծել խնդիրները, անել ամեն ինչ՝ մասնակիցը դառնալու պատվիրատուի բիզնես նպատակների իրականացման հարցում։

Այս ամենի շնորհիվ է, որ հնարավոր է ստանալ ՈՐԱԿ, գոհացնել ձեզ և ՀԱՃՈՒՅՔ ստանալ աշխատանքից։

ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Մեր հաճախորդները