Կայքերի առաջխաղացում

SEO- Առաջխաղացում որոնողական համակարգերում

IT Media-ն առաջարկում է ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԿԱՅՔԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ (SEO) ծառայություն, որի շնորհիվ՝

  • կբարձրանա Ձեր կայքի տեսանելիությունն ու ճանաչելիությունը որոնողական համակարգերում (Google, Yandex, Yahoo, Bing)
  • զգալիորեն կմեծանա Ձեր կայքի թիրախային այցելուների թիվը, որպես արդյունք՝ կունենաք ավելի շատ հաճախորդներ
  • կբարձրանա Ձեր կազմակերպության դիրքն ու վարկանիշը, ձեռք կբերեք առավելություն մրցակիցների նկատմամբ

Համակարգված SEO աշխատանքը մոտ 100 կետից բաղկացած գործողությունների ցանկ է, որի միջոցով հնարավոր է դառնում կայքը, համապատասխանեցնելով որոնողական համակարգերի պահանջներին, որոնման արդյունքներում ցանկալի արդյունք ստանալ։ SEO-ն ընդգրկում է նաև պարբերական մոնիթորինգ, բովանդակության օգտակարության վերլուծություն, նյութերի համապատասխանեցում որոնողական համակարգերի սահմանած չափանիշներին, տվյալների գրագետ մուտքագրում, տեխնիկական բաղադրիչների օպտիմալացում և այլն։ Այս ամենի արդյունքում, առանց գովազդի, բնական ճանապարհով կունենաք որոնողական համակարգերում բարձր դիրքավորման երկարաժամկետ արդյունք։

Նախքան SEO աշխատանքներին անցնելը՝ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր կայքի ամբողջական աուդիտ և կտրամադրեն ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն։

Կայքի վերլուծության արդյունքում պարզ կդառնա, թե որքանով է Ձեր կայքը տեխնիկապես համապատասխանեցված որոնողական համակարգերի պահանջներին, ինչ հնարավորություններ ունի օպտիմալացման համար և ինչպիսի արդյունք կարելի է սպասել։

Հաջորդ փուլով կկազմենք տեխնիկական առաջադրանք և կկնքենք պայմանագիր:

ՀԻՄՆԱԿԱՆ

100.000֏

Թարմացնում ենք անհրաժեշտ մի քանի SEO պարամետրեր, որոնց փոփոխության համար կայքի կառուցվածքի և կառավարման էջի փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

Վերլուծում ենք կայքը որոնողական համակարգերի համար հասանելի դառնալու օպտիմալ եղանակները, ձևակերպում խնդիրը և քայլերը։

Ինտեգրում ենք և կատարում անհրաժեշտ շարունակական կարգավորումները Google Analytics-ում։

Տեխնիկական

250․000֏

ՀԻՄՆԱԿԱՆ փաթեթն ամբողջությամբ, ինչպես նաև՝

իրականացվում է կայքի տեխնիկական թարմացում,

արագագործության կատարելագործում,

SEO պլանի մշակում և իրականացում։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ

400․000֏

Նախորդ փաթեթներն աբողջությամբ,

միայն այս դեպքում պատրաստում ենք անհրաժեշտ նյութերը՝ հաշվի առնելով որոնողական համակարգերի կողմից ճիշտ արխիվացումը և այլն։

SMO - Սոցիալական Մեդիայում առաջխաղացում

SMO-ն պլանավորված գործողությունների շարք է, որի նպատակը կայքի ացելության մեծացումն ու առաջխաղացումն է՝ ի շնորհիվ սոցիալական ցանցերի օգտատերերի։ Ի տարբերություն SMM-ի, SMO աշխատանքները կատարվում են հենց կայքի ներսում՝ դարձնելով այն գրավիչ օգտատերերի համար։

Նախ, պետք է իրականացնել սոց․ ցանցերի ինտեգրում և կայքը հարմարեցնել սոց․ցանցերի տեխնիկական պահանջներին։ Նյութերի տակ պետք է լինի մեկնաբանություններ գրելու, հետաքրքրող նյութով սոց․ցանցերում կիսվելու, ընկերներին Ձեր մասին պատմելու հնարավորություն։ Կայքից կոնտենտի տեղափոխումը պետք է լինի հեշտ և հարմարավետ։

Որպեսզի խթանել այցելուներին տարածել նյութերը՝ կայքի բովանդակությունը պետք է դարձնել ունիկալ, հետաքրքիր և օգտակար՝ համապատասխանեցնելով օգտատերերի սպասումներին և նախապատվություններին։

IT Media-ն SMO ծառայություններ է մատուցում տաբեր աշխարհագրական տիրույթներում հայտնի բոլոր սոց․ ցանցերում, այդ թվում՝ Facebook, Twitter, Google+, Linkedin, Youtube, Pinterest, Flickr, VK և այլն։

ՀԻՄՆԱԿԱՆ

100.000֏

Լրացնում ենք կայքում անհրաժեշտ SMO պարամետրերը, որոնց համար կայքի կառուցվածքի և կառավարման էջի փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

Վերլուծում ենք կայքի SMO հիմնական tag-երը՝ կատարելով թարմացում և սխալների շտկում։

Ինտեգրում ենք սոց․ ցանցերի էջերը, հղումները և որոշ մոդուլներ։

Տեխնիկական

250․000֏

ՀԻՄՆԱԿԱՆ փաթեթն ամբողջությամբ, ինչպես նաև՝

կայքի կոդում smo բոլոր պարամետրերի կարգավորում,

կայքի նյութերի տարածման կոդերի ինտեգրում, Facebook Share, Like,

կայքի և սոց․ ցանցերի ինտեգրում, client list, comments, followers և այլն,

Լսարանի հետ հաղորդակցման ապահովում։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ

400․000֏

Նախորդ փաթեթներն աբողջությամբ,

միայն այս դեպքում պատրաստում կամ հարմարեցնում ենք անհրաժեշտ նյութերը՝ հաշվի առնելով սոց․ ցանցերում տարածման պահանջները։

Իրականացնում ենք մոնիթորինգ, արդյունքների գնահատում, ռազմավարության ճշգրտում և իրականացում։