Տեխնիկական սպասարկումը ենթադրում է կայքերի ծրագրային խնդիրների լուծում, հարց-խնդիրների սպասարկում, վրիպումների, բացթողումների շտկում, որոշակի փոփոխությունների կամ ժամանակի ընթացքում ի հայտ եկած տեխնոլոգիական նորարարությունների ինտեգրում, հոսթինգի նոր չափանիշներին կայքի համապատասխանեցում և այլն։
Կայքում նյութերի տեղադրում, թարմացում, նկարների և վիդեոների հետ աշխատանք, նոր բաժինների ստեղծում, ձևափոխում, մոնիթորինգային աշխատանքներ, առհասարակ, կայքում առկա բովանդակության հետ ցանկացած գործողություն։
Կայքի անվտանգության ապահովում, պարբերաբար արխիվային տարբերակների պատրաստում, հարձակումներից պաշտպանություն, վնասվելու դեպքում վերականգնում։