Կայքերի պատրաստում

Հարգելի այցելու

Մեզ համար գերկարևոր է ԳՈՀ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ունենալը, որոնց հետ կկառուցենք երկարատև, վստահելի և արդյունավետ գործընկերային հարաբերություններ։ Հասկանում ենք, որ վստահությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում, ուստի միմյանց հետ հարաբերություններ կառուցելու ամենասկզբում, մեր պրոֆեսիոնալիզմի մասին խոսքեր շռայլելու փոխարեն, Ձեզ ենք տրամադրում հստակ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, որոնք կամրագրվեն նաև պայմանագրով՝

Ծրագրային ապահովման որակի երաշխիք

Ծրագրի անխափան աշխատանքի 3 տարվա տեխնիկական երաշխիք։

Ծառայության որակի երաշխիք

Մենք պատրաստ ենք չեղարկել և վերադարձնել պատվերի գումարը, եթե Դուք գոհ չմնաք վերջնական արդյունքի որակից։

Հասանելիության երաշխիք

Երաշխավորում ենք արագ արձագանք առաջացած խնդիրներին, մշտական հասանելիություն։

Ազնիվ հարաբերությունների երաշխիք

Այս մեկը հնարավոր չէ ներառել պայմանագրում, բայց այն մեր ընկերության ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ Է։

Մեզ հետ համագործակցության արդյունքում կստանաք՝

  • Անվտանգ, արագագործ, ծրագրային մաքուր կոդով գրված, բջջային սարքերի էկրաններին հարմարեցված Responsive դիզայնով, հետագա փոփոխությունների համար ճկուն ԿԱՅՔ,
  • Նախնական բովանդակության տեղադրում,
  • Կայքի նախնական SEO օպտիմալացում, առաջխաղացում,
  • Կայքի բովանդակության կառավարման համակարգից (CMS) օգտվելու ուսուցում
  • Հանդիսանալով վեբ համալիր ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ պատրաստ ենք շարունակական համագործակցության՝ կայքի հետագա սպասարկման, զարգացման, բովանդակության մշակման և տեղադրման, SEO և SMM առաջխաղացման, ինտերնետ մարքեթինգի և այլ ծառայությունների մասով։

Պատվերի ձեվակերպման փուլերը

1. Քննարկում
Կայքի նպատակների, տեխնիկական և բովանդակային բաղադրիչների հստակեցում
2. Դիզայն
Կայքի նախնական դիզայնի պատրաստում, պատվիրատուի կողմից հաստատում
3. Տեխ․ առաջադրանք
Կայքի տեխնիկական բաղադրիչների մանրամասն նկարագրի կազմում
4. Պայմանագիր
Պարտավորությունների պայմանագրային ամրագրում, կանխավճարի կատարում

Կայքի տեսակի ընտրությունը կախված է ընկերության գործունեության տեսակից, նպատակներից և այն արդյունքից, որն ակնկալում են ստանալ կայքի միջոցով։

Ներկայացուցչական կայքերի ամենատարածված տեսակները

Սա մեկ կամ մի քանի էջ ունեցող կայք է, որի նպատակը թիրախային լսարանին կազմակերպության կամ անհատի մասին ինֆորմացիայի տրամադրումն է։ Հիմնականում բաղկացած է լինում «Մեր մասին», «Ծառայություններ/ապրանքներ», «Գնացուցակ», «Կոնտակտ» բաժիններից։ Լակոնիկ քոնթենթով և համեստ դիզայնով՝ կայք-այցեքարտը ապահովում է կազմակերպության կամ անհատի ներկայությունը համացանցում, սակայն այն չի կարելի դիտարկել որպես մարքեթինգային հզոր գործիք։ Կայք-այցեքարտի առավելությունը ցածր գինն է և արագ պատրաստումը։
Լենդինգը մեկ էջանոց վեբ ռեսուրս է, որի նպատակն է կոնկրետ ապրանքի կամ ծառայության վաճառքը։ Պարունակում է հիմնական ինֆորմացիա ապրանքի/ծառայության մասին և հագեցած է ՛՛call to action՛՛ կոճակներով՝ մոտիվացնելով մարդկանց զանգահարել, գրանցվել, պատվեր ձևակերպել կամ վաճառք իրականացնել։

Արագ բեռնվող, մաքսիմալ հարմարավետ, գրավիչ ինտերֆեյսով լենդինգ էջերում հաշվարկված է յուրաքանչյուր դետալ՝ ներկայացվող ապրանքի/ծառայության վրա մարդու ուշադրությունը կենտրոնացնելու, հետաքրքրություն առաջացնելու, ապա կոնվերսիա իրականացնելու համար։ Այստեղ չկա շեղող ինֆորմացիա, ամեն ինչ պտտվում է մի թեմայի շուրջ։ Լենդինգը կարող է լինել ինչպես առանձին կայք, այնպես էլ հիմնական կորպորատիվ կայքի էջ-լրացում։

Լենդինգ կայքի ստեղծումը նպատակահարմար է հետևյալ դեպքերում՝
  • Ընկերության կոնկրետ ծառայության/ապրանքի վաճառք
  • Ակցիաների, բոնուսների, հատուկ առաջարկների ներկայացում
  • Սահմանափակ քանակով կամ Էքսկլյուզիվ, դեռևս շուկայում մեծ տարածում չգտած ապրանքների վաճառք
  • Տոների հետ կապված հատուկ ապրանքերի/ծառայությունների վաճառք
Սա կազմակերպության դեմքը ներկայացնող, բազմաֆունկցիոնալ վեբ ռեսուրս է, որի նպատակներն են՝
  • Ընկերության մասին ինֆորմացիայի ամբողջական ներկայացում՝ գործունեության մանրամասն նկարագիր, աշխատակազմ, կատարված աշխատանքեր, ապրանքներ/ծառայություններ, ընկերության նորություններ, միջոցառումներ, ակցիաներ, հատուկ առաջարկներ և այլն։ Կորպորատիվ կայքում կարող են լինել տարբեր լեզուներով անսահմանափակ բաժիններ, նյութեր, տեսանյութեր։
  • Հաճախորդների վստահության ձեռքբերում և վաճառքների աճ – կորպորատիվ կայքերն օգտագործում են բոլոր ռեսուրսները՝ բիզնեսը խթանելու, նոր հաճախորդներ ձեռք բերելու և վաճառքներ իրականացնելու համար։ Կայքերում ներդրվում են հաճախորդների հետ հեշտ և արագ հաղորդակցման հարթակներ, ապրանքների, ծառայությունների պարզ և հասկանալի ներկայացման, դեպի վաճառք ուղղորդման տարբեր մեխանիզմներ։
  • Ընկերության իմիջի բարձրացում և ամրապնդում – Հաճելի ու հարմարավետ ինտերֆեյսով, գրագետ կառուցած, օգտակար ինֆորմացիայով հագեցած կորպորատիվ կայքը բարձրացնում է կազմակերպության իմիջը:
  • Ոլորտում դիրքավորում՝ որպես լիդեր կամ էքսպերտ – կազմակերպության «յուրահատուկ առևտրային առաջարկի», առավելությունների, առանձնահատկությունների ճիշտ և գրագետ ներկայացման, ինչպես նաև կայքում օգտակար հոդվածների, բլոգային մասնագիտական նյութերի շնորհիվ կարելի է առանձնանալ մրցակիցներից և գրավել էքսպերտային դիրք ոլորտում։
Կայք-այցեքարտից կորպորտիվ կայքը տարբերվում է առավել հագեցած, ընդգրկուն դիզայնով, մեծածավալ քոնթենթով, ծրագրային տարբեր հնարավորություններով, օրինակ՝ հաշվիչ, հաճախորդի հետ կոմունիկացիոն հարթակներ, հետադարձ կապի մեխանիզմ և այլն։

Կորպորատիվ կայքը կարելի է անվերջ կատարելագործել, համալրել նոր ֆունկցիոնալով, փոփոխել և հարմարեցնել տեխնոլոգիական ժամանակակից պահանջներին։
Նման կայքերի բուն նպատակը վաճառքի իրականացումն է։ Դրանք հագեցած են ՛՛call to action՛՛ կոճակներով, ունեն վաճառող կառուցվածք և նավիգացիա, այցելուների համար իդեալական հարմարավետություն և անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները` հետաքրքրող ապրանքի ընտրության, ուսումնասիրման և գնման համար։ Այցելուների համար կայքում ներդրվում են մի շարք ֆունկցիաներ, օրինակ՝ զամբյուղ, օնլայն-օգնական, արտարժույթի փոխարկիչ, հաշվիչ, բանկային հաշվին կցման մեխանիզմ, պահեստի ծրագիր, գործընկերների համար բոնուսների տրամադրման մեխանիզմ և այլն։
Կայք-կատալոգն իր կառուցվածքով և նպատակներով նման է ինտերնետ խանութին։ Այստեղ ևս մանրամասն ներկայացվում է կազմակերպության ապրանքների ողջ տեսականին, սակայն, ի տարբերություն ինտերնետ-խանութի, այն չի ընձեռում հնարավորություն` օնլայն ռեժիմում գնում կատարելու։ Նման կայքերն ունենում են հետադարձ կապի ֆորմաներ, որոնց շնորհիվ ընկերության աշխատակիցները խորհրդատվություն են իրականացնում հետաքրքված պոտենցիալ հաճախորդի հետ։ Նման կայքերի նպատակը բրենդի ճանաչելիության և հաճախորդների լոյալության բարձրացումն է։

Պատրաստում ենք նաեվ՝

Տեղեկատվական կայքեր

  • Թեմատիկ հանգույց
  • Լրատվական կայք
  • Բլոգ
  • Տեղեկատու

Վեբ նախագծեր

  • Որոնման համակարգ
  • Սոցիալական ցանց
  • Կայքերի կատալոգ
  • Հայտարարությունների հարթակ

Պատրաստ ենք իրականացնել
Ձեր ամենահամարձակ
նախագծերը

Անվճար Խորհրդատվություն

Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ պատրաստ ենք կազմակերպել հանդիպում